Monthly Archives: Ապրիլի 2024

Փոթորիկ

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ
ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով,
և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի
ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ
պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն
այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա
փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր
գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ
քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում.
վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային
ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ
հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ
աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի,
տրորեց նրան:
— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ
թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ
առաջարկեց:
— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

փութ-ծանր․

Խարիսխ-ամրացնել հաստատել

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ և ամենատխուր հատվածները:

Ամենաուրախը երբ ծառերի վրա վարուգ էր աճում։

Ամենատխուրը այն էր որ միայն վարունգ էին ուտում։

3. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

 

Եղանակը հրաշալի էր:

Եղանակը հրաշալի էր, քանի որ արևը երկնքում շողշողում էր։

Փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկ բարձրացավ, և քամին մեծ ավերածություններ արեց։

Ժողովուրդը ուրախացավ:

Ժողովուրդը ուրախացավ քանի որ իրենց տանջող թագավորը ոչնչացավ։

 

4. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ

Արմատներ-արմատ

Ճյուղեր-ճյուղ

Բնակիչներ-բնակիչ

5. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞                        Ի՞նչ                            Ի՞նչ է անում

Այնպիսի                      արկածներ                   են պատահել։

ՈՒժեղ                        փոթորիկ                      բարձրացավ։



Խնդիրներ․

Կար 1000 ձի 40-նը գնացին, եկան 15-ը քանի ձի մնացին։

Լուծում

1000-40+15=975

Պատ՝․ 975

 

Կար 60 նկար, 45-ը տարան, հետո 99, բերեցին․

Լուծում

60-45+99=114

Պատ՝, 124

 

Արան ուներ 15 նապաստակ, իսկ Կարենը 6 անգամ ավելի։ Քանի՞ նապաստակ ունեն նրանք երկուսով։

Լուծում

6.15=90

15+90=105

Պատ՝, 105

 



Ռոդարիական հարցեր

Ինչո՞ւ մուլտը հեռուստացույց ունի։

Ինչո՞ւ տերևը ծաղիկ ունի։

Ինչո՞ւ ծառը արմատ ունի։

Ինչո՞ւ ոտքը մարմին ունի։

Ինչո՞ւ Խելքը գլուխ ունի։

Ինչո՞ւ ոտքը աթոռ ունի։

Ինչո՞ւ էջերը գիրք ունեն։

Ինչո՞ւ պուլտը հեռուստացույց ունի։

Ինչո՞ւ երկինքը երկիր ունի։

Ինչո՞ւ ակը ափտո ունի։

Ինչո՞ւ արյունը մարմին ունի։

 

 

 



Մեղուների հովիվը և արջերը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի
ընկա։
Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։
Սև օրեր սկսվեցին ինձ համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ
նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի
բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։
Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են
հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։
Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի
չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ
ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

3. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Համրել, թվել, թվարկել, հաշվել, համարել։

Ելարան- սանդուխք, աստիճան։

4. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Որ կացինը թրնում էր լուսնի վրա։

5. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Երբ գազանները հարձակվել էին մեղվի վրա։

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Ելարան –աստիճան
Ծիծաղ –խինդ
Ագահ –աչքածակ
Հզոր –ուժեղ
Սարսափելի –վախենալու։

8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։

9. Գրի՛ր մեկ բառով:
Օրինակ՝ ման գալ -զբոսնել
Պար գալ –Պարել
Խաղ անել –Խաղալ
Բաց անել –Բացել
Կռիվ տալ –Կռվել
Վախ զգալ –Վախենալ

Վազ տալ –Վազել
Հունձ անել –Հնձել

10. Շարունակի՛ր:
Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին
հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ անտեսանելի մի ելարան գտա և բարձրացա մինչև լուսին, կացինս գտա ետ վերադարցա։



Աշխարհի ամենա ծշմարտախոս մարդը․

Մի անքամ մի մարդ խոսում էր իր ընկերոջ հետ;

Ընկերը հարցրեց իր ընկերոջը, որ դու ինձ ինչ ասում էս ճիշտ էս ասում։

Մարդը ասաց, որ ես ճիշտ եմ ասում ամեն ինչ ինչը ասում եմ։

Այդ ընկերը կասկածում էր իր ընկերոչ վրա, որ կարող է նա ինձ խափում է։

Մարդը գնաց տուն և մտածում էր, ոնց կարող է այնպես անել, որ սուտ չխոսա։

Նա օր ու գիշեր տառապում էր որ սուտ չխոսա և նա վերջապես կարողացավ սուտ չխոսալ։

Նրանք նորից հանդիպեցին իրար հետ։

Մարդը իր ընկերոջը ասաց որ այսկան տարիներ նա նրան սուտն էր ասում։

Ես այսորվանից ճիշտ կխոսամ։

Նարանք այդ օրվանից էլ նրանք ինար հետ ուրախ իին և իրար հետ ինչ խոսում էին ճիշտ եին խոսում։

 

 



Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Մի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

 



Untitled

Дворец из мороженого

Сказка Д. Родари Дворец из мороженого — короткая история для самых маленьких, которая не оставит равнодушным ни одного сластену! Вы любите мороженое? Жители городка Болонья его очень любили. Настолько, что возвели на главной площади самый настоящий дворец из мороженого. Почти в натуральную величину. Вся округа сбегалась для того, чтобы попробовать лакомство. Дети слизывали подтеки на сладких стенах, взрослые аккуратно надкусывали мебель, а один мальчишка даже сгрыз две ножки от стула! Эта сказка поднимет деткам настроение перед сном и, конечно, заставит задуматься о том, что поедать много сладостей — вредно, во всем нужно знать меру.

Однажды в Болонье на самой главной площади построили дворец из мороженого. И ребята сбегались сюда со всех концов города, чтобы полакомиться хоть немножко.

Крыша дворца была из взбитых сливок, дым, что поднимался над трубами, из фигурного сахара, а сами трубы – из цукатов. Все остальное было из мороженого: двери из мороженого, стены из мороженого, мебель из мороженого.

Один совсем маленький мальчик ухватился за ножку стола и стал уплетать ее.

Потом он съел вторую ножку, третью, а когда расправился и с четвертой, то весь стол со всеми тарелками – а они были из самого лучшего, шоколадного мороженого – упал прямо на него…

А городской стражник заметил вдруг, что во дворце подтаивает одно окно. Стекла его – из земляничного мороженого – розовыми ручейками стекали вниз.

– Бегите сюда! Быстрее бегите сюда! – позвал стражник ребят.

Все прибежали и стали лизать розовые ручейки – чтобы ни одна капля не пропала из этого поистине чудесного сооружения.

– Кресло! Дайте мне кресло! – взмолилась вдруг какая-то старушка, которая тоже пришла на площадь, но не могла протиснуться в толпе. – Дайте кресло бедной старушке! Помогите мне! Кресло, и, если можно, с ручками!…

Один очень отзывчивый пожарный сбегал во дворец и принес кресло из крем-брюле, и бедная старушка ужасно обрадовалась и принялась прежде всего облизывать ручки кресла.

Да, это был большой день в Болонье. Настоящий праздник! По приказу докторов ни у кого не болели животики.

И до сих пор, когда ребята просят купить вторую порцию мороженого, родители вздыхают:

– Ах, дружок, тебе надо купить, наверное, целый дворец из мороженого, вроде того, что был в Болонье, вот тогда ты, может быть, будешь доволен!

  • Что построили в Болонье?
  • Дворец из мороженого
  • Из чего была крыша дворца?

Крыша дворца была из взбитых сливок.

  • Из чего были сделаны трубы?

A сами трубы – из цукатов.

  • Что заметил стражник?

Cтражник заметил вдруг, что во дворце подтаивает одно окно.

  • Что просила старушка?

Дайте мне кресло!

 



Մեծ գյուտարարը

 

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:
Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր
կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո
իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից
առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա
բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր
վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ
թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն

սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի
գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր
կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը
հետաքրքիր բաներ:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

Լուսին գնալոու մեքենա, բրնձահատիկով աշխատող գնացք, չմաշվող կոշիկներ և այլն։

2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեի ստեղծել էնպիսի հեռախոս որը չկոտրվող լինի։

3. Երազանքիդ մասին պատմի՛ր:

Ես որ մեծանամ ուզում եմ հարուստ դառնալ։

4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Գյուտարար, գիտնական, հետաքրքիր, մեծ։

5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛
ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր
(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Գիտնական- բանիմաց գիտնական,

Նավ-մեծ նավ,

Բրնձահատիկ- փոքրիկ բրնձահատիկ,

Գյուտարար-մեծ Գյուտարար։



Զարդկատոն

Զրադաշտականություն, Իրանում տիրապետող նախամահմեդական կրոն։ Աշխարհի ամենահին գործող կրոններից մեկն է։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը[1]։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին[2]՝ այն մեծարում է իմաստության աստվածությանը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված[3]։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակարգերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմըքրիստոնեությունըիսլամը[4] և բուդդայականությունը[5]։



Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Բույն էր շինում։

2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Աշխատասեր

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու
վերնագրի՛ր:
Ծիծեռնակը

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 



Next page →